|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր ԱԺ քառօրյա նիստում քննարկվում է դատական համակարգի հաշտարարի ինստիտուտի ստեղծման հարցը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խմբակցության անունից ելույթ ունեցավ` ասելով, որ քննարկվող հարցը շատ կարևոր է՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների տեսանկյունից:
Նա նշեց, որ այսօրվա այդ համակարգը համարվում է անարդյունավետ, որովհետև չի ապահովում անհրաժեշտ վստահությունը հասարակության կողմից: Արծվիկ Մինասյանի խոսքով՝ առաջարկվում է արտադատական մի մեխանիզմ, որն ունենալու է նաև միջազգային անհրաժեշտ փորձառությունը:
«Ցանկացած դեպքում` հաշտարարությունը միշտ էլ դրական է, եթե կարողանում ենք անհրաժեշտ կարգավորումներ ապահովել երկրում: Այլ կերպ ասած` եթե կա օրենք, և դրա շրջանակներում հարաբերությունները ճշգրտվում են, ապա անօրինական գործողությունների թիվը կարող է նվազել: Այդ տեսակետից օրինագիծը դրական է և հնարավորություն է տալիս արտադատական կարգով, հաշտության միջոցով լուծելու խնդիրը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ արդյունավետ կլինի, որ օրենքով այդ ինստիտուտը ճանաչվի, իսկ Դաշնակցությունը չի կարող դեմ լինել մի ինստիտուտի ձևավորմանը, որն օգնում է երկրում համերաշխության մթնոլորտի և դատական համակարգի արդյունավետության բարձրացմանը: