|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Անցանկալի ազդեցության ու քաղաքական միջամտության վերացումը կարևորագույն պայմաններ են Ադրբեջանի դատական և օրենսդիր համակարգերում կոռուպցիայի վերացման համար: Այդ մասին ասվում է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի՝ GRECO-ի զեկույցում. հայտնում է contact.az-ը:
Նշվում է, որ անկախության սկզբունքներն ու իշխանության բաշխումն ամրագրված են Ադրբեջանի Սահմանադրությունում, սակայն ուժեղ նախագահական ու գործադիր իշխանություններն ազդում են օրենսդիր ու դատական իշխանության վրա, այդ թվում՝ դատախազության:
«Այս ոլորտը թափանցիկության կարիք ունի, այն կատարում է քաղաքական պատվերներ»,- ասված է զեկույցում: