|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բոլոր տեսակի շփումների ժամանակ, նույնիսկ ամենամերձավոր շրջապատի հետ զրույցի ընթացքում, երբ խոսք է գնում քաղաքականությունից, միանգամից թեման փակում է և թույլ չի տալիս շարունակել: Այլ կերպ ասած՝Գագիկ Ծառուկյանը քաղաքական թեմաներով զրույցներից խուսափում է անգամ ընտանիքում:
Ինչո՞ւ է Ծառուկյանն այսքան խուսափում «քաղաքականություն» բառից՝ այն համարելով «հայհոյանք» կամ վիրավորանք: Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից: «Բնականաբար, պարոն Ծառուկյանը հրապարակավ հայտարարել էր, որ քաղաքականության հետ այլևս որևէ կապ չունի, իսկ թե մասնավոր զրույցներում, որպես մարդ, որպես անհատականություն, ինքն ինչ թեմաների մասին է զրուցում կամ չի զրուցում, ես ինձ կոմպետենտ չեմ համարում այդ հարցին անդրադառնալ: Զրույցները, բնականաբար, կարող են լինել տարբեր թեմաներով ու ես չեմ կարող մեկնաբանել որևէ նման հարց»,- թերթի փոխանցմամբ պատասխանեել է Ծառուկյանի խոսնակը»,–գրում է թերթը։