|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Հայոց ցեղասպանության մասին Ալին Օհաննեսյանի «Օրհանի ժառանգությունը» (Orhan’s Inheritance) վեպը Amazon առցանց խանութում ճանաչվել է ապրիլ ամսվա լավագույն գիրք. գրում է armenainweekly-ն:
«Օրհանի ժառանգությունը» գրավաճառների անկախ ընկերակցության կողմից ևս լավագույնն է ճանաչվել:
Օհաննեսյանի աշխատությանն անդրադարձել են միջազգային մամուլը` New York Times Book Review-ն, Elle-ը, Entertainment Weekly-ն, National Public Radio-ն:
Հեղինակը վեպը գրել է 6 տարում, նա այցելել է Արևմտյան Հայաստանում գտնվող Սեբաստիա, որտեղ էլ տեղի են ունենում գրքում նկարագրված իրադարձությունները:
Գիրքը կհրատարակվի ապրիլի 7-ին: