|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Ամերիկյան Amazon օնլայն խանութը Google-ի թիվ մեկ գովազդատուն է: MediaPost ընկերությունը հրապարակել է Google-ի 2010 թվականի 4-րդ եռամսյակի գովազդատուների վարկանիշը:
Ինչպես հաղորդում է Businessinsider կայքը, Amazon-ը գովազդի համար 51 միլիոն դոլար է ծախսել, հետեւաբար օնլայն խանութի տարեկան բյուջեն կազմում է 200 միլիոն դոլար:
Amazon-ին հետեւում է ամերիկյան AT&T բջջային օպերատորը` 27 միլիոն դոլարով, իսկ երրորդ տեղում է նույնպես ամերիկյան Capital One-ը` 26 միլիոն դոլարով:
2010 թվականի Google-ի գովազդատուների վարկանիշային ցուցակում ընդգրկված է տարբեր ոլորտները ներկայացնող 10 ընկերություն, որոնց գերակշիռ մասն ամերիկյան է: Դրանց գովազդային ընդհանուր բյուջեն գերազանցել է 400 միլիոն դոլարը: