|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ Ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկման գերատեսչությունը հայտարարել է «Amazon»-ին 134 հազար ԱՄՆ դոլար տուգանելու որոշման մասին՝ Ղրիմի, Սիրիայի և Իրանի, ինչպես նաև առանձին անհատների դեմ պատժամիջոցների ծրագրերը խախտելու համար:
Ըստ գործակալության մամուլի հաղորդագրության՝ չնայած սահմանված պատժամիջոցների սահմանափակումներին, 2011-ի նոյեմբերի 15-ից մինչև 2018-ի հոկտեմբերի 18-ը ընկած ժամանակահատվածում Amazon-ի ծառայություններից օգտվել են Ղրիմի, Սիրիայի և Իրանի սպառողները: Amazon-ը նաև ընդունել և մշակել է արտասահմանյան առաքելություններում աշխատող այնպիսի անձանց պատվերները, ովքեր աշխատում են Կուբայում, Իրանում, Հյուսիսային Կորեայում, Սուդանում և Սիրիայում, որոնց համար կիրառվում են պատժամիջոցները: