|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հայտնի լրագրող Հադիջա Իսմայլովան մեղադրվում է կոնկրետ հանցագործության մեջ և ձերբակալվել է դատարանի որոշմամբ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավարի տեղակալ Ալի Հասանովը. հայտնում է haqqin.az-ը: Նրա խոսքերով՝ երկրի գլխավոր դատախազությունը բացառում է այդ գործի քաղաքական ենթատեքստը:
Հիշեցնենք, որ Բաքվի դատարանը ուրբաթ օրը հայտնի լրագրողին երկու ամսով կալանավորելու որոշում կայացրեց՝ զրպարտության մեղադրանքով: Ադրբեջանական իշխանությունները նրա անվան հետ են կապում Թուրալ Մուստաֆաևի ինքնասպանության փորձը: