|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արդեն հայտնել ենք, որ «Նոր Հայաստան» միասնական շտաբի պետ, «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է:
«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարոն Եղնուկյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը դեպքի մասին լրատվամիջոցներից է տեղեկացել և մանրամասներին չի տիրապետում, բայց վստահ է, որ սա «Ժիրայր Սեֆիլյանի հրեշացման պրոցեսի շարունակությունն է»:
«Ես լրատվամիջոցներից եմ տեղեկանում, ես չգիտեմ` սա ինչ է` ընդհանրապես: Ես միայն տեղեկացել եմ, որ Ժիրայր Սեֆիլյանին «Սարդարապատ» գրասենյակից բերման են ենթարկել մոտ կես ժամ առաջ: Ես չեմ իմանում` ինչի մասին է խոսքը, ինչ զենք է և այլն»,- ասաց նա, բայցեւ կարծիք հայտնեց, որ Սեֆիլյանի «գլխին սարքում են»: