|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Մենք խորապես անհանգստացած ենք Ադրբեջանում քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների նկատմամբ աճող սահմանափակումներով»,- հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Ջեն Պսակին. հայտնում է Turan-ը:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն անհանգստացած է Խադիջա Իսմայլովայի մինչդատական կալանքով:
«Մենք խստորեն մտահոգված ենք, որ Ադրբեջանի կառավարությունը չի կատարում միջազգային պարտականությունները մարդու իրավունքների ոլորտում: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը` հարգել իր քաղաքացիների համընդհանուր իրավունքները և թույլ տալ ազատորեն արտահայտել իրենց կարծիքը»,- ասել է Պսակին: