|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Վրաստանին տրամադրվող ռազմական հզորությունները կհանգեցնեն նոր արկածախնդրության: Այս մասին հայտարարությունը տեղադրված է ՌԴ ԱԳ նախարարության կայքում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Ռուսական կողմը կրկին նկատում է վտանգ ՆԱՏՕ-ի անդամ երկրների և Վրաստանի միջև ռազմական համագործակցության մեջ: Վերջերս Պետդեպարտամենտը հաստատել է Վրաստանին տրամադրվող «Ջավելին» հակատանկային հրթիռային համակարգի մասին որոշումը: Սա Վրաստանի ու ԱՄՆ-ի միջև նման մասշտաբի ռազմական համագործակցության առաջին դեպքն է` 2008թ-ից այս կողմ»- ասված է հայտարարության մեջ:
ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատել է Վրաստանին հակատանկային հրթիռային «Ջավելին» համակարգերի տրամադրման մասին որոշումը այս տարվա նոյեմբերի 20-ին: Այս մասին հայտնել է պաշտպանական համագործակցության ամերիկյան գործակալությունը:
ԱՄՆ-ը թույլ կտա Վրաստանին գնել 410 հրթիռ և ռազմական այլ տեխնիկա 75 միլիոն դոլարի սահմաններում: