|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը, Եմենում արաբական կոալիցիայի ռազմական գործողություններին աջակցությունը դադարեցնելու որոշման լույսի ներքո, հնարավոր է դադարեցնի Սաուդյան Արաբիային, պաշտպանական զենքից բացի, այլ զենքի մատակարարումը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Գործակալության աղբյուրների համաձայն, իշխանություններն այժմ քննարկում են, թե ինչ տեսակի զենք կարելի է համարել պաշտպանական:
«Մենք կենտրոնացած ենք Եմենում հակամարտությունը դադարեցնելու վրա, թեև ձգտում ենք Սաուդյան Արաբիային տրամադրել անհրաժեշտ ամեն ինչ՝ իր տարածքն ու ժողովրդին պաշտպանելու համար»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի խոսքերը: