|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆւ Սենատը քվեարկել է Եմենի հակամարտությունում Սաուդյան Արաբիային ցույց տրվող ռազմական օգնությունը դադարեցնելու օգտին՝ լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանության պատճառով: Օրենսդիրների ընդունած բանաձեւում սպանության մեղքը բարդվում Է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ իբն Սալման ալ Սաուդի վրա:
Եվս մեկ փաստաթուղթ ԱՄՆ նախագահին կոչ է անում հանել զորքերը Եմենից, տեղեկացնում է BBC-ն: 56 սենատոր քվեարկել է Եմենի վերաբերյալ բանաձեւի օգտին, դեմ է եղել 41 սենատոր:
Բանաձեւը խորհրդատվական բնույթ ունի: Դոնալդ Թրամփն ասել է, որ պատրաստվում է արգելափակել այն: Փաստաթուղթը հազիվ թե հաստատվի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից: Հաշվի առնելով դա՝ դիտորդներն այն որակում են «խորհրդանշական բողոք» Թրամփի դիրքորոշման դեմ: