|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ նոր քայլեր կդիտարկի Սաուդյան Արաբիայի նկատմամբ` սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանության հետ կապված. հայտնում է РИА Новости-ն:
Գերատեսչությունը նաև ասել է, որ կուսումնասիրեն լրագրողի գործով ՄԱԿ-ի` երեկ հրապարակված զեկույցը, և նոր փաստերի ի հայտ գալու դեպքում Էր Ռիադի դեմ քայլերը կընդլայնվեն:
Ավելի վաղ ՄԱԿ-ի արտադատական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցող Անիես Կալամարը կոչ է արել Սաուդյան Արաբիային` ներողություն խնդրել Թուրքիայից, ԱՄՆ-ից և սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի ընտանիքից ու ընդունել նրա սպանության մեղքը:
Նա նաև ասել է, որ հավաստի ապացույցներ կան, որ Խաշուկջիի սպանությանը մասնակից է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը, սակայն անհրաժեշտ է հետագա հետաքննության անցկացում: Զեկույցում կոչ է արվում պատժամիջոցներ սահմանել արքայազնի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Washington Post –ի մեկնաբան Խաշուկջին առանձնակի դաժանությամբ սպանվել էր Թուրքիայում անցյալ տարվա հոկտեմբերին: Հիմնական կասկածյալն է սաուդյան թագաժառանգ արքայազնը, որի հետ լրագրողը տարաձայնություններ է ունեցել: