|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
ԱՄՆ Կոնգրեսը որոշել է հետաքննել այն պնդումները, թե Սպիտակ տունը մտադիր է Սաուդյան Արաբիային միջուկային տեխնոլոգիաներ տրամադրել. տեղեկացնում BBC-ն:
Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ կոնգրեսականները մտահոգություն են հայտնել, որ Սաուդյան Արաբիան կարող է միջուկային զենք մշակել, եթե միջուկային տեխնոլոգիան, առանց համապատասխան երաշխիքների, տրամադրվի նրանց։
Հիշեցնենք, որ Սպիտակ տունն առաջարկել է Սաուդյան Արաբիայի հետ միջուկային տեխնոլոգիաներ փոխանակելու նախագիծ՝ չնայած էթիկայի և ազգային անվտանգության հարցերով պատասխանատուների առարկություններին:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վերահսկողական հանձնաժողովը, որը ղեկավարվում է դեմոկրատների կողմից, սկսել է այդ պնդումների հետաքննությունը։