|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ-ը լրջորեն անհանգստացած է իրենց հիմնարար ազատությունների իրավունքի կիրառման համար բոլոր անձանց, այդ թվում՝ նաև Խադիջա Իսմայիլովայի ազատազրկման փաստով և կոչ է անում նրանց ազատ արձակել: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն. հայտնում է Turan-ը:
«Մենք համառորեն կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը` հարգել իր քաղաքացիների ունիվերսալ իրավունքները և պայմաններ ստեղծել ազատ կարծիք արտահայտելու համար»,- ասել է նա: