|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Իշխանական կուլիսներում լուրեր են պտտվում, թե ՀՀ ոստիկանության համակարգը կկիսվի երկու մասի: Մի մասն անցնելու է Տարածքային կառավարման նախարարությանը, մյուս մասն էլ ԱԱԾ-ի հետ միավորվելով՝ կդառնա նոր նախարարություն:
ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2016-ի փետրվարին: Հակոբյանը 65-ամյակի կապակցությամբ պաշտոնից պետք է հեռանար դեռ 2011-ին, բայց Սերժ Սարգսյանը նրա պաշտոնավարման ժամկետը երկարաձգեց ևս հինգ տարով: Մինչ նրա 70-ամյակը, մեր աղբյուրների պնդմամբ, ԱԱԾ-ն և ոստիկանության մի մասն արդեն միավորված կլինեն, և Գորիկ Հակոբյանը կգնա վաստակած հանգստի: Ասում են, սակայն, որ միավորման այս տարբերակը անվտանգության համակարգի աշխատակիցների սրտով չէ, և նրանք հույս ունեն ետ համոզել Սերժ Սարգսյանին»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։