|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նոր խորհրդարանի աշխատանքների մեկնարկից հետո ստեղծվելու են երկու խորհրդարանական հանձնաժողովներ, որոնցից մեկը զբաղվելու է ապօրինի հարստացման դեպքերի ուսումնասիրությամբ, իսկ մյուսը՝ «Մարտի 1-ի» դեպքերով: Այս հանձնաժողովների ստեղծումը ուղղակի վտանգ է ներկայացնում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և մյուս ապօրինի հարստացածների համար:
Հանձնաժողովի ուսումնասիրության տիրույթում է լինելու Հայաստանի գազամատակարարման ցանցը Ռուսաստանին հանձնելու, դրա դիմաց գազ ստանալու և այն հայ սպառողներին վաճառելու ու առաջացած գումարները յուրացնելու գործարքը, որն իրականացվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում:
Ինչպես նաև Երևանի կենտրոնի առավել թանկարժեք հատվածները սեփականաշնորհելու և այդ տարածքներում բիզնեսներ կառուցելու օրինականության հարցը: Ինչ վերաբերում է «Մարտի 1-ի» գործով հանձնաժողովին, ապա այդ հանձնաժողովը հիմա կարող է ավելի արդյունավետ աշխատել, եթե նկատի ունենանք, որ պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովը ղեկավարելու է նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը, ով ամենալավն է տեղեկացված օլիգարխների և նրանց թիկնազորի մասնակցությանը մարտի 1-ին իրականացված սպանդին»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: