|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արագածոտնի մարզի Եղնիկ գյուղի բնակիչներն արդեն բացել են Երևան-Գյումրի մայրուղին: Այս մասին yerkir.m-ին տեղեկացրեց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը:
Նրա խոսքով` մարզի երկու գյուղերը` Շղարշիկն ու Եղնիկը, սնվում են խմելաջրի նույն աղբյուրից: «Որոշ մարդիկ կան` անշնորքություն են անում, գնում են, ջուրը փակում են»,- ասաց մարզպետը և հավելեց, որ ինքը հանձնարարել է` գնալ և ջրի բաժանումը կարգավորել, ինչը և արդեն արվել է:
Դիտարկմանը, թե պարտադիր գյուղացիները պետք է ճանապա՞րհ փակեն, նման կե՞րպ իրենց բողոքն արտահայտեն, որ հարցը լուծվի, մարզպետը պատասխանեց. «Դիմել են, իհարկե, հիմա էլ հարցը լուծվել է: Ինչ-որ մեկը գնացել է, ջուրը փակել է, տարել է իրենց գյուղի վրա»: