կարևոր
1963 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-13 17:10
Հասարակություն

Եթե Արգիշտին իմանար, որ մարդիկ ծուխ են շնչելու, իսկ Թաթան ասելու` «քեֆ ենք անում, հորս արև, լավ ենք անում», ապա դժվար թե Էրեբունին կառուցվեր. ուրարտագետ

Եթե Արգիշտին իմանար, որ մարդիկ ծուխ են շնչելու, իսկ  Թաթան ասելու` «քեֆ ենք անում, հորս արև, լավ ենք անում», ապա դժվար թե Էրեբունին կառուցվեր. ուրարտագետ

Հնագետ, ուրարտագետ, պ.գ.թ. Միքայել Բադալյանը գրում է․ «Թեյշեբաինիից հայտնաբերված կավե սեպագիր սալիկներից մեկում հետաքրքիր տեղեկություն է հաղորդվում ոմն Թաթայի կողմից «աղջիկ փախցնելու» մասին: Տեքստի վերջին հատվածում կարծես թե նշվում է արքայի կողմից հրաման, որպեսզի առևանգված աղջկան ետ վերադարձնեն:

Եթե Թեյշեբաինի քաղաքի հիմնադիր Ռուսա արքան և կամ Էրեբունու հիմնադիր Արգիշտի Մենուայորդին, ում համար կարևորագույն նշանակություն ուներ պտղատու այգիներ ու խաղողուտներ տնկելը և դրանց համար համապատասխան համակարգ ստեղծելը, ահա եթե իմանային, որ իրենց հիմնադրած քաղաքների տարածքում մարդիկ աղբի ծխից շնչահեղձ են լինելու, որ իրենց անունն ու թողած ժառանգությունը մի օր օգտագործվելու է և մեկ այլ Թաթա, համերգ է ունենալու և ժողովրդին հորդորելու է բացականչել, - «քեֆ ենք անում, հորս արև, լավ ենք անում», ապա դժվար թե Էրեբունին ու Թեյշեբաինին կառուցվեին:

Հ. Գ. Ավելացնում եմ նաև Արարատի թագավորության գոտու գծանկար, որի պատկերաշարում պարզ երևում է, թե այն ժամանակ ինչպիսին էին երաժիշտները և երաժշտական ճաշակը»։