|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ամերիկաբնակ երգչուհի Անի Քրիստին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` տեղեկացնելով դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի հոգեհանգստի արարողության օրվա ու տեղի մասին։
«Այն բոլոր մարդկանց, ովքեր ցանկանում են հրաժեշտ տալ սիրված դերասանուհի Հասմիկ Ղարիբյանին, տեղեկացնում եմ, որ հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ ժամը 19-ին Սբ Լեոն եկեղեցում, հասցեն՝ 3325 Գլենոուկս, Բըրբենկ, Կալիֆոռնիա 91504»,- գրել է Անի Քրիստին։
Արդեն տեղեկացրել ենք, որ Ղարիբյանի դին այնուհետև կտեղափոխվի Հայաստան: