|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հրաժարականի մասին:
Վարչապետը մասնավորապես ասաց, որ Գեւորգյանն ազատման դիմում է գրել եւ ցանկանում է աշխատել մասնավոր սեկտորում: Նա շնորհակալություն հայտնեց նախարարին այս տարիների համատեղ աշխատանքի համար:
Արմեն Գևորգյանն, իր հերթին, բոլորին շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար: «Շնորհակալություն այս տարիների աշխատանքն ինձ վստահելու համար: Մեծ բավարարվածության զգացումով եմ հեռանում: Շարունակելու եմ իմ գիտելիքները և ունակությունները ծառայեցնել մեր ընդհանուր գործին»,- ասաց նա: