|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Երեք շաբաթ առաջ ԱՄՆ կոնգրեսական Էնթոնի Վեյներն իր BlackBerry-ի «ուղարկել» կոճակը սեղմեց եւ իր մերկ նկարը «գաղտնի» փոխանցեց համացանցային իր ընկերուհուն:
Նյու Յորքի դեմոկրատ քաղաքական գործչին ձախակողմյանները շատ էին սիրում խիզախ պահվածքի եւ հանրապետականներին կտրուկ պատասխաններ տալու համար: Սակայն 14 տարի քաղաքականության մեջ լինելուց հետո Վեյներից ընդամենը 4 րոպե պահանջվեց իր հրաժարականի մասին հայտարարելու համար:
«Ես հույս ունեի, որ կկարողանամ շարունակել իմ աշխատանքը, սակայն այն, ինչ արել եմ, ինձ հնարավորություն չի տալիս դա անել: Այսօր հայտարարում են իմ հրաժարականի մասին»,- ըստ CNN-ի` ասել է կոնգրեսականը: