|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Լևոն Հայրապետյանը շարունակում է գտնվել տնային կալանքի ռեժիմում: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասացին «Ազատություն Լևոն Հայրապետյանին» շտաբից:
Հարցին` որոշում կա՞, որ նա կազատվի նաև տնային կալանքից, պատասխանեցին, որ նման բան դեռևս չկա:
Հիշեցնենք, որ կալանքի տակ գտնվող Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու համար փաստաբանները մի քանի անգամ միջնորդություն էին ներկայացրել, որոնք մերժվել էին: Սակայն վերջին դատավարության ժամանակ դատավորն ընդունել է խափանման միջոցը փոխելու առաջարկը` տալով եզրակացություն, որ բավարար ապացույցներ չկան նրան կալանքի տակ պահելու համար:
Ինչ վերաբերում է Լևոն Հայրապետյանի առողջական վիճակին, շտաբից հայտնեցին, որ կալանքը նրա առողջության վրա բավական բացասաբար է անդրադարձել, և բժիշկները պնդում են, որ նա պետք է շարունակի ստացիոնար բուժումը: Թեև Լևոն Հայրապետյանը ցույց է տալիս, որ լավ տրամադրություն ունի և հոգեպես ամուր է, այնուամենայնիվ, նա առողջական լուրջ խնդիրներ ունի: