|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում կես ժամ տեւած` ՀՀԿ ԳՄ նիստից հետո սկսվեց ՀՀԿ Խորհրդի նիստը` արդեն կառավարության նիստերի դահլիճում: Թե ինչու է ՀՀԿ-ն Խորհրդի նիստը կառավարության շենքում անցկացվում, ոչ պաշտոնապես բացատրվեց խորհրդի անդամների շատ լինելով եւ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում չտեղավորվելու հանգամանքով: Թե ինչ կքննարկվի և ինչ հայտարարություններ կհնչեն ՀՀԿ ԳՄ և Խորհրդի նիստերից հետո, պարզ կլինի ավելի ուշ:
Իսկ մինչ այդ լրագրողները փորձեցին հարցեր ուղղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով այս էլ որերորդ անգամ, շարունակելով Տիգրան Սարգսյանի տխուր ավանդույթը, չպատասխանեց հարցերին` պատճառաբանելով, թե ուշանում է: ՀՀԿ կենտրոնական գրասենյակի առաջ հավաքվել էր տպավորիչ ավտոպարկ` Հայաստանի ամենաթանկարժեք մեքենաներից կազմված: Մանրամասները` տեսանյութում: