|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակը» գրում է, «Մենք երեկ գրել էինք, որ ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների մոտ 6 տասնյակ աշխատակիցներ դիմել են Հովիկ Աբրահամյանին՝ իրենց աշխատավարձի 5 տոկոսները չպահելու պահանջով: Երեկ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը, ով առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի որդին է, պատասխանել էր, որ իրենք օրենքով սահմանված իրենց պարտականություններն են կատարում: Նշել էր նաեւ, որ եթե Սահմանադրական դատարանը պարտադիր բաղադրիչի հակասահմանադրական լինելու վերաբերյալ որոշում կայացնի, այդ ժամանակ գումարները հետ կվերադարձվեն:
Ակնհայտ է, որ վստահ են՝ ՍԴ-ն մերժելու է հայցը: Ովքե՞ր են դիմողները, արդյո՞ք ՀՀԿ ֆրակցիայի աշխատակիցներ կան՝ հետաքրքրվեցինք Գալուստ Գրիգորիչից, ով վստահեցրեց, թե ՀՀԿ-ականները գիտակցում են օրենքի կարեւորությունը եւ չէին կարող նման պահանջով դիմել ԱԺ ղեկավարությանը: Մինչդեռ ՀՀԿ-ականները եւս դեմ են պարտադիր բաղադրիչին, պարզապես վախենում են այդ մասին բարձրաձայնել»: