կարևոր
20416 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-17 17:02
Քաղաքական

Բոլորին ուզում են համոզել, որ ուրիշ ճար չունենք և պետք է կատարենք Թուրքիայի պահանջները․ Արմեն Ռուստամյան

Ստանիսլավկուն պետք չի հիշել, հասկանալու համար թե ինչ է կատարվում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների մեջ։ Այսպիսի լարվածություն մեր հարաբերություններում անկախությունից ի վեր չի եղել։ Այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Սա չափազանց մտահոգիչ իրավիճակ է։ Գլխավոր խնդիրը նրանումն է՝ որքան էլ քննադատենք մեր անվտանգությունը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ, միևնույնն է դրանից լավը մեզ ոչ ոք չի առաջարկի, մոտ ապագայում չենք էլ տեսնում դա հնարավոր է, թե՝ ոչ։ Քանդել այն ինչ կա և չստեղծել նոր, դա արկածախնդրություն է, մեր պետական շահերի դեմ գործունեություն։ Այս փոխադարձ հրաձգությունը բառերով շատ վատ բանի մասին է խոսում, մենք արտահայտություններ լսում ենք ոչ միայն Մարիա Զախառովայի կողմից, այլ նաև Լավրովի կողմից, այն հայտարարությունը, որ կատարել է Փաշինյանը, որ ռուսական բազայի ներկայությունը այստեղ դարձել է սպառնալիք մեր հասարակության համար, ասում է՝ սա թողնում եմ  նրա խղճին։ Բայց այս հայտարարությունից բխող հարցեր են առաջանում, ինչպես կարելի է անել նման հայտարարություններ՝ տուրք տալով թուրք-ադրբեջանական մոտեցումներին։ Եթե մեզ հարցնեին ինչ է ռուսական բազաները՝ մեզ մոտ կա ակնհայտ պատասխան, որ միշտ կա ուղիղ սպառնալիք մեր հարևանների կողմից, մասնավորապես թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, սա եղել է այդ սպառնալիքը կասեցնելու նպատակով։ Հիմա Թուրքիան ասում է եթե դա ուղղված է մեզ , ուրեմն դուք սպառնալիք եք առաջացնում մեզ համար։ Սա կարող է ունենալ ամենավտանգավոր հետևանքները»,- ասաց նա։

Ռուստամյանի խոսքով՝ եթե մենք մեր ռազմավարական մոտեցումից, որտեղ գրված է, որ Թուրքիան և Ադրբեջանը սպառնալիք են մեզ համար, թշնամի են, հիմա փոխել ենք ամեն ինչ, մեր անվտանգության երաշխավորը դառնում է ոչ թե Ռուսաստանը, Իրանը և մյուս երկրները որոնց շահերը համընկնում եմ մեզ հետ, այլ՝ այս հայտարարությունները ասում են, որ մեր անվտանգության երաշխավորը դարձել է հենց Ադրբեջանը․

«Ադրբեջանը և Թուրքիան պետք է որոշեն մենք այստեղ կապրենք, գոյություն կունենանք, թե՝ ոչ, այս վիճակում ենք մենք հիմա։ Մենք մեր ուժերի աղբյուրները, թե՛ արտաքին և թե՛ ներքին, ամեն ինչ անում ենք, որ ցամաքեցնենք և բոլորին դրանով համոզենք, որ ուրիշ ճար չունենք և պետք է  կատարենք Թուրքիայի պահանջները, բայց այսօր պարզ է  դառնում, որ այդ պահանջները վերջ չունեն և իրենք են հայտնվել իրենց հնարքի տակ։ Այսօրվա իշխանությունները հասկանում են, որ եթե չպահես կարմիր գիծ, քեզ կսրփեն կտանեն։ Նա մի անգամ պարզ ասած, ես պատրաստ եմ զիջել, բայց մինչև ուր կզիջեմ չեմ կարող ասել։ Ամեն անգամ պարզ է  դառնում, թե մինչև ուր պետք է  զիջեց։ Վերջերս Իլհամ Ալիևը կոնկրետ բացատրեց, թե մեզանից ինչ զիջումներ է պահանջվում, դա այնպիսի սանձարձակ և լկտի պահանջներ է, որ անգամ այսօրվա իշխանությունների համար է դառնում անընդունելի։ Հիմա ո՞վ է ում համար սպառնալիք․ Էրդողանն ու Ալիևը նույն տեղից նստած հայտարարություններ են անում և դու այդ ֆոնին ասում ես, որ բազաները մեզ համար սպառնալիք են, այսինքն ուրիշ ելք չկա, քան գնանք իրենցից խնդրենք, որ պաշտպանի մեր գոյությունը այստեղ»,- ասաց պատգամավորը։