Փոխարժեքներ
25 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.29 |
EUR | ⚊ | € 447.17 |
RUB | ⚊ | ₽ 4.915 |
GBP | ⚊ | £ 524.23 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Վրաստանի գլխավոր դատախազությունը երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին նոր մեղադրանք է ներկայացրել. հայտնում է Новости-Грузия-ն:
«Միխեիլ Սահակաշվիլին և Վանո Մերաբիշվիլին պատասխանատվության պետք է ենթարկվեն Վրաստանի ՔՕ 333-րդ հոդվածի 3-րդ կետով (ծառայողական դիրքի չարաշահում)»,-ասված է դատախազության հայտարարության մեջ:
Խոսքը 2005-ին խորհրդարանի պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծելու միջադեպի մասին է:
Հիշեցնենք, որ դատախազությունն ավելի վաղ մեկ այլ քրեական գործ է հարուցել նախկին նախագահի նկատմամբ: Նրան մեղադրում են 2007-ի խաղաղ ցույցերն ապօրինաբար ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերությունը յուրացնելու և գործարար Բադրի Պատարկացիշվիլիի ունեցվածքն ապօրինաբար յուրացնելու մեջ :