կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-04 18:00
Հասարակություն

Սպասվում են տեղումներ

Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում՝

 

Օգոստոսի 3-7-ը հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ մինչև 18-23 մ/վրկ:

 

Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 4-6-ին կնվազի 4-5 աստիճանով:

 

Երևանում՝ Օգոստոսի 3-7-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:

 

Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վրկ:

 

Երևանի օգոստոսի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

 

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 40.80C (1999 թ.)

 

• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 12.00C (1968 թ.)

 

• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 26.70C

 

ԱԻՆ