կարևոր
1612 դիտում, 6 ժամ առաջ - 2025-07-28 20:28
Աշխարհ

Պուտինը բանակցություններ է վարել Իսրայելի վարչապետի հետ

Պուտինը բանակցություններ է վարել Իսրայելի վարչապետի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Քննարկվել են Մերձավոր Արևելքում լարված իրավիճակի տարբեր կողմեր։ Ռուսական կողմը վերահաստատել է իր անսասան դիրքորոշումը՝ տարածաշրջանում առկա խնդիրների և հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման օգտին։

Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, ընդգծել է Սիրիայի Արաբական Հանրապետության միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցության, նրա ներքին քաղաքական կայունության ամրապնդման կարևորությունը՝ բնակչության բոլոր էթնիկ և կրոնական խմբերի օրինական իրավունքների և շահերի պահպանման միջոցով։

Հաշվի առնելով իրանա-իսրայելական հակամարտության վերջին սրացումը՝ ռուսական կողմը հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ անել ամեն ինչ՝ իրանական միջուկային ծրագրի բանակցային լուծման գտնելուն նպաստելու համար։

Կողմերը համաձայնության են եկել շարունակել երկխոսությունը միջազգային և երկկողմ օրակարգի արդիական հարցերի շուրջ։