|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուրբաթ հեռախոսազրույցներ է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի եւ Շվեդիայի վարչապետ Մագդանելա Անդերսոնի հետ: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Նախագահ Բայդենը անվտանգ կապի գծով զրուցել է Շվեդիայի վարչապետ Անդերսոնի եւ Ֆինլանդիայի նախագահ Նիինիստյոյի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Զրույցի բովանդակութան մասին տեղեկություն դեռեւս չի փոխանցվում:
Ապրիլի սկզբին ակտիվացել են քննարկումները Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ի անդամակցության մասին: Դաշինքի հիմնական անդամները հավանություն են տվել այդ գաղափարին: Ֆինլանդիայի խորհրդարանի անդամների մեծամասնությունը կողմ է արտահայտվել դաշինքին միանալուն: Նման հավանականություն դիտարկվում է նաեւ Շվեդիայում: