|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանը պարզապես չի համակերպվի Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ. ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ կոչ անելով Արևմուտքին՝ այս հարցում պատրանքներ չունենալ։
«Ռազմական լարվածության ընդհանուր մակարդակը կավելանա, իսկ կանխատեսելիությունն այս ոլորտում կնվազի: Ցավալի է, որ ողջախոհությունը զոհաբերվում է ինչ-որ ուրվական գաղափարների, թե ինչ պետք է անել ներկա իրավիճակում»,- ընդգծել է դիվանագետը։
ՌԴ փոխարտգործնախարարը պարզաբանել է, որ այս ամբողջ իրավիճակը Շվեդիայի և Ֆինլանդիայի ղեկավարության սխալն է՝ հեռահար հետևանքներով, դա ցույց է տալիս այս երկրներում որոշումներ կայացնողների մակարդակը։
«Այս ամենը լրիվ կեղծիքի և զեղծարարության արտացոլումն է այն բանի, թե ինչ է տեղի ունենում Արևմուտքի և, մասնավորապես, Հյուսիսային Եվրոպայի երկրների քաղաքականություն մշակողների կողմից: Այն փաստը, որ Շվեդիայի, ինչպես նաև Ֆինլանդիայի անվտանգությունը, չի ամրապնդվի այս որոշման արդյունքում, մեզ համար միանգամայն ակնհայտ»,- շարունակել է Ռյաբկովը։
Նա հավելել է, որ առանձին խնդիր է, թե Ռուսաստանը ինչպես կապահովի իր անվտանգությունը ՆԱՏՕ-ի ընդհանուր կառուցվածքի փոփոխությունից հետո․ նրա որոշումը կախված կլինի Հյուսիսատլանտյան դաշինքին երկու երկրների անդամակցության կոնկրետ հետեւանքներից։