|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հուլիսի 22-ին՝ ժամը 06:20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղի տարածքում ավտոմեքենա է պայթել: Այս մասին հայտնում է ԼՂՀ ոստիկանությունը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 06:00-ի սահմաններում, ոմն Արմեն (տվյալները պարզվում են) նշված գյուղից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Ոսկեսար» տեղանքում, վարելով ՀՀ Երևան քաղաքի Բուռնազյան փողոցի N տան բնակիչ, 1971թ. ծնված Գ. Ա-ին պատկանող «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան, պայթել է չպարզված պայթուցիկ սարքի վրա, ինչի հետևանքով ուղևորներ` Գ. Ա-ն, ՀՀ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 1-ին նրբանցքի N տան բնակիչ, 1961թ. ծնված Ռ. Խ-ն ու Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 5 շենքի N բնակարանի բնակիչ, 1961թ. ծնված Ա. Բ-ն ստացել են մարմնական վնասվածքներ, իսկ ՀՀ Արմավիր քաղաքի Կոմիտասի փողոցի 88 տան բնակիչ, 1967թ. ծնված Արամ Գարուշի Խլղաթյանը մահացել է: