կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-07-18 11:10
Հասարակություն

Զինծառայող է զոհվել

Զինծառայող է զոհվել

Հուլիսի 18-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող՝ 1994թ. ծնված Գևորգ Արտեմի Ավագյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

 

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Գ. Ավագյանի ընտանիքի անդամներին, ծառայակիցներին ու հարազատներին: