|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր վերջանում է բուհերի թափուր տեղերի հայտագրման գործընթացը:
Ընդունելության հիմնական փուլի ավարտից հետո ագրարային համալսարանում թափուր է մնացել 311 տեղ կամ ընդհանուր տեղերի 80 տոկոսից ավելին:
Ագրարայինի թափուր տեղերի համար դիմել է 8 դիմորդ, որոնցից միայն մեկն է գյուղատնտեսության ուղղվածությամբ: Մյուս 7-ը դիմել են տնտեսագիտական մասնագիտություններով:
Համեմատության համար նշենք, որ ԵՊՀ դիմել է 307, իսկ պոլիտեխնիկ՝ 316 դիմորդ:
Փաստորեն, ստացվում է, անգամ դրական միավորներ ստացած դիմորդներն են անհաղորդ մնում տիկին Ժաննայի և ռեկտորի «գայթակղիչ» առաջարկներին ու չեն դիմում ագրարային համալսարան:
Չնայած` չենք էլ կասկածում , որ առաջիկա ամիսներին այս երկուսի կողմից անպակաս են լինելու համալսարանի «աննախադեպ» զարգացման վերաբերյալ հայտարարությունները: