|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Լուգանսկի քաղաքապետ Սերգեյ Կրավչենկոն հուլիսի 15-17-ը սուգ է հայտարարել` ի հիշատակ ուկրաինացի զինվորականների գնդակոծության հետեւանքով զոհված խաղաղ բնակիչների. հայտնում է ИТАР-ТАСС-ը:
«Միայն վերջին 3 օրվա ընթացքում զոհվել է 17 խաղաղ բնակիչ, 73 մարդ հրազենային եւ բեկորային վնասվածք է ստացել»,- ասվում է քաղաքապետի հայտարարության մեջ:
Անցած օրվա ընթացքում քաղաքի գնդակոծության ժամանակ զոհվել է 8 մարդ, այդ թվում` 1 երեխա: Ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է 52 մարդ, նրանցից 4-ը` երեխա: Այս մասին հայտնել է Լուգանսկի քաղխորհրդի մամուլի ծառայությունը: