|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Արդեն երկրորդ անգամ է, ինչ դատական կարգադրիչները զննության են ենթարկում իմ պայուսակը»,- այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նման միջնորդություն հայտնեց նոյեմբերի 5-ի գործով որպես մեղադրյալ անցնող Ալբերտ Մարգարյանի, Վահե Մկրտչյանի, Միսակ Առաքելյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը: Նա նշեց, որ այսօր դատական կարգադրիչների ղեկավարը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել իր հասցեին:
Քոչարյանը դատարանից հետաքրքրվեց` արդյո՞ք նույն կերպ զննության են ենթարկում նաև մեղադրող դատախազին: Պաշտպանը միջնորդեց պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր նման արտոնություններ են թույլ տալիս իրենց:
Դատավորը նշեց, որ այդ հարցը նիստի ժամանակ չի կարող քննության առարկա դառնալ:
Նշենք, որ Քոչարյանը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետն է: