|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «վիրավորելու» համար հերթական մեղադրանքն է ներկայացվել: Այս անգամ «զոհը» հայտնի երգիչ Էդիփ Աքբայրամն է:
Ըստ Demokrathaber-ի՝ երգչի դեմ հայտարարություններով է հանդես եկել Էրդողանի կուսակից Օգյուն Ասիլ Այդողդուն:
«Տեղեկություններ ենք ստացել, որ համերգի ընթացքում Էրդողանի դեմ հայտարարություններով է հանդես եկել: Մենք թույլ չենք տա նման բան: Ոստիկանությունը համերգի տեսագրություններն է ստուգում: Չպետք է արվեստին քաղաքականություն խառնել»,- ասել է նա: