|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ջասթին Բիբերի նախկին թիկնապահը դատի է տվել երգչին. հայտնում է Associated Press-ը: Թիկնապահը նրան մեղադրում է իրեն հարվածելու և վիրավորելու մեջ:
Նախկին թիկնապահ Մոյշե Բենաբուն վստահեցնում է, որ վեճը տեղի է ունեցել այն պատճառով, որ Բիբերին դուր չի եկել, թե ինչպես է ինքը վարվել նրա ընկերոջ հետ։ Երիտասարդ երգիչը վիրավորել է թիկնապահին, այնուհետև մի քանի անգամ հարվածել նրա կրծքին։
Բենաբուի պահանջած փոխհատուցման գումարը չի նշվում։ Սակայն հայտնի է, որ, բացի այդ ամենից, նախկին թիկնապահը պահանջել է երգչից իրեն վճարել 420 հազար դոլար արտաժամյա աշխատանքի համար, որը այդպես էլ չի ստացել։
Երգիչն այդ կապակցությամբ որևէ մեկնաբանություն չի տվել: