|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նոր փաստեր է ներկայացրել Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ ԱՄՆ այցի ընթացքում նրա թիկնապահների և էրդողանամետ խմբի հարձակումից:
Միջանկյալ հիշեցնենք, որ ԱՄՆ-ում մի խումբ էրդողանամետ ցուցարարներ Էրդողանի թիկնախահների մասնակցությամբ հարձակվել էին Թուրքիայի դեսպանատան դիմաց Թուրքիայի նախագահի այցի դեմ բողոքի խաղաղ ցույց անցկացնող հայերի, քրդերի և եզդիների վրա: Թիկնապահներին հեռացնելու համար ոստիկանները ստիպված էին եղել կիրառել մահակներ: Եղել են տուժածներ և ձերբակալվածներ:
Արամ Համբարյանի տարածած տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է Էրդողանի թիկնապահներից մեկը փակում քուրդ կնոջ բերանն ու նրան քարշ տալիս: Բռնության ենթարկված կինը ԶԼՄ-ների հետ զրույցում կոչ է արել ուշադրության արժանացնել ժողովրդավարության և այլակարծության վրա Անկարայի հարձակմանը թե' Թուրքիայում, թե' արտերկրում: