|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մայիսի 25-ին, ժամը 22.00-ին, 1969 թ. ծնված Մառլեն Մ.-ն ոստիկանության Վայքի բաժնում հաղորդում էր տվել, որ 1989 թ. ծնված Խոսրով Ս.-ն Արտավան գյուղում վիճաբանել է իր որդու` 1993 թ. ծնված Վախթանգ Մ.-ի հետ, որի ընթացքում իր վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով, դռան բռնակից կախված, մոտ 20-30 մ գետնին քարշ տալով՝ տարել է որդուն, ինչի հետևանքով վերջինս ստացել է վնասվածքներ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Վախթանգ Մ.-ն Արտավան գյուղի ճանապարհին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, ծեծի է ենթարկել 1982 թ. ծնված Ռոման Մ.-ին և պատճառել մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: