|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում երեկ ուշ երեկոյան հարսանեկան խնջույքի ժամանակ վեճ է ծագել, որին միջամտել է Ռուբեն Հայրապետյանի՝ Եզդի Աշոտ մականունով թիկնապահը: Նա կրակել է եւ վիրավորել երկու հոգու, որոնցից մեկը` 78թ. ծնված Նորիկ Աթոյանը, Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի թիկնապահներից է:
ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատեց, որ «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում օգոստոսի 14-ի երեկոյան հնչել են կրակոցներ, ինչի հետեւանքով երկու հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Գործն այս պահին գտնվում է նախաքննության փուլում: