|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը` «Հարսնաքար» ռեստորանային համալիրում արձանագրված դեպքի օրը, Սաշիկ Սարգսյանի որդին Հայաստանում չի եղել: Այս մասին հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր` կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին:
«Բոլոր քաղաքացիներն օրենքի առջև հավասար են»,- ասել է ոստիկանապետը և հավելել, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ոստիկանության քննչական վարչությունում: Ոստիկանապետը խոստացել է, որ քննության շրջանակում մանրամասն լրատվություն կտրամադրվի:
Ալիկ Սարգսյանը կոչ արեց խնդիրը չքաղաքականացնել, քանի որ իրականում այն «այնքան քաղաքականացված չէ, այնքան էլ որոշ անձանց հետ կապված չէ, որքան լրատվամիջոցներն են կապում»: