|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի Ռադիոհեռուստաընկերությունների բարձրագույն խորհուրդը (RTÜK) նախագահական ընտրություններին ընդառաջ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ իրեն հայի նմանեցնելու վերաբերյալ սկանդալային հայտարարությունը որակել է բնական, իսկ Էրդողանին հայի նմանեցնելը՝ «անպարկեշտ մեղադրանք»: Փաստորեն, ետ չի մնում Էրդողանից:
Ըստ Medyaradar-ի՝ բարձրագույն խորհուրդը հայտնել է, որ հեռարձակման մեջ ոչ մի խախտում չկա՝ արդարացնելով Էրդողանի խոսքերը եւ պնդելով՝ իբր նա նման կերպ է արտահայտվել՝ «նախքան այդ իրեն ուղղված անվայել մեղադրանքները հիշեցնելու և առանց հաճոյանալու քաղաքականություն վարելու համար», այլ ոչ թե հայերին վիրավորելու նպատակով:
Նիստի ժամանակ այս արդարացումը դրվել է քվեարկության, սակայն թեեւ դրան դեմ են եղել ընդդիմադիր կուսակցության անդամները, այն ընդունվել է, քանի որ անդամների մեծամասնությունը իշխող կուսակցության համակիրներ են: