Փոխարժեքներ
03 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.46 |
EUR | ⚊ | € 453.47 |
RUB | ⚊ | ₽ 4.8889 |
GBP | ⚊ | £ 525.21 |
GEL | ⚊ | ₾ 141.43 |
Օֆշորային սկանդալի գլխավոր հերոս` գործարար Աշոտ Սուքիասյանին երեկ վերջապես արտահանձնել են Հայաստանին: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից` խոստանալով մանրամասները հայտնել ավելի ուշ:
Հիշեցնենք, որ ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Ա.Սուքիասյանը Վրաստանի իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել և ձերբակալվել էր 31.01.2014թ.-ին: Ա.Սուքիասյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը 03.02.2014թ. ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն էր ուղարկել Վրաստանի գլխավոր դատախազություն:
Թբիլիսիի քաղաքային դատարանի քրեական գործերով կոլեգիայի դատավորի որոշմամբ` 15.04.2014թ., ամբողջովին բավարարվել է Ա.Սուքիասյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու թույլատրելիության վերաբերյալ Վրաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը: