Փոխարժեքներ
07 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ թուրքական լրատվամիջոցների Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի կողմից բանագնաց Սերդար Քըլըչի գլխավորած թուրքական պատվիրակությունը առաջիկա շաբաթ կայցելի Հայաստան։
Ըստ այդ տեղեկատվությունների, նախատեսվում է, որ թուրք բանագնաց Սերդար Քըլըչի գլխավորած պատվիրակությունը առաջիկա շաբաթվա ընթացքում այցելի Հայաստան ցամաքային ճանապարհով, այսինքն Ալիջան-Մարգարա անցակետով։ Նշվում է, որ առաջին անգամ տեղի ունենալիք երկկողմ պատվիրակությունների հանդիման ժամանակ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ որոշումներ են ընդունվելու, ինչպես նաեւ քննարկվելու են ավելի վաղ ընդունված սակայն դեռ չիրականացված որոշումները։