|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ»։ X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանն ու հրապարակել Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հետ հանդիպման լուսանկարները։
Սերդար Քըլըչն արձագանքել է Ռուբինյանի գրառմանը. «Մենք իսկապես շատ լավ և արդյունավետ հանդիպում ունեցանք այսօր Անթալիայի դիվանագիտական ֆորումի իմ գործընկերոջ հետ Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի վերաբերյալ»։
Հիշեցնենք, որ Անթալիայում մեկնարկել է Անթալիայի դիվանագիտական ֆորումը, որին մասնակցելու համար Թուրքիա են մեկնել տարբեր երկրների պաշտոնյաներ։
Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը։