|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրք դիվանագետ, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը պահանջել է, որպեսզի ՄԱԿ-ում բարեփոխումներ կատարվեն` նշելով, որ աշխարհը «5-ից ավելին է»։ Այսպես թուրք պաշտոնյան վերաշարադրում է Թուրքիայի` վերջին տարիների պաշտոնական դիրքորոշումը, այն է` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմն ընդլայնել և Թուրքիային դարձնել մշտական անդամ, քանզի, ըստ թուրքերի, «այսօրվա աշխարհը տարբեր է, 1945 թ. հետ համեմատ, երբ ստեղծվում էր կառույցը»:
«Յուրաքանչյուր ճգնաժամ, որը պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից վճռական քայլեր՝ դրան վերջ տալու կամ դրա հետևանքով առաջացած հումանիտար աղետը կանխելու համար, ևս մեկ անգամ վկայում է ՄԱԿ-ի բարեփոխումների անհրաժեշտության մասին, որը պետք է արտացոլի այն փաստը, որ ԱՇԽԱՐՀԸ ՀԻՆԳԻՑ ԱՎԵԼԻ է», - նշել է թուրք պաշտոնյան: