կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-06-19 08:42
Քաղաքական

Գալուստ Սահակյանի «շքախումբը» մեծացել է

Գալուստ Սահակյանի «շքախումբը» մեծացել է

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի օգնականների, խորհրդականների ու ռեֆերենտների թիվն անցնում է տրամաբանական սահմանները։ Գրիգորիչն ունի 7 խորհրդական, 6 օգնական, 4 ռեֆերենտ։ Մեծ ուշադրություն չէինք դարձնի, եթե չլիներ մեկ հանգամանք. այդ անձինք հսկայական աշխատավաձ են ստանում պետբյուջեից, բայց որեւէ գործոււնեություն չեն ծավալում, ընդհակառակը՝ օրերով նրանց աշխատասենյակների դռները փակ են լինում։ Չնայած, հանուն արդարության պետք է նշել, որ այս հարցում Գ. Սահակյանի մեղավորությունն այնքան էլ մեծ չէ. նա պատկառելի ժառանգություն է ստացել իր նախորդից՝ Հովիկ Աբրահամյանից եւ իր հերթին երկու հոգով ավելացրել այդ թիվը»։

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում