|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Խոսակցությունները ԱԺ նախագահի պաշտոնի հավանական թեկնածուի մասին դեռեւս շարունակվում են, իսկ հանրապետականները «ոչ կոռեկտ» են համարում հաջորդի մասին խոսելը, քանի դեռ խորհրդարանը շարունակում է ղեկավարել Հովիկ Աբրահամյանը:
Այնուհանդերձ, «Երկիր»-ի թղթակցին հաջողվել է ճշտել. խորհրդարանն առաջիկա ամիսներին հաստատ ղեկավարելու է ԱԺ ներկայիս փոխնախագահ, հանրապետական Սամվել Նիկոյանը: Լուրերը, թե խորհրդարանի փոխխոսնակը կին է լինելու, երեկ նույնպես հաստատվեցին. Սամվել Նիկոյանին կփոխարինի դարձյալ հանրապետական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը:
Փաստորեն, սկզբնական շրջանում շրջանառվող երեք անուններից մեկը` Դավիթ Հարությունյանը, հրաժարվեց ստանձնել այդ պաշտոնը, իսկ մյուսի` ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի «մեսիջները»` խորհրդարանը ղեկավարելու ցանկության եւ պատրաստակամության մասին, տեղ չհասան: