|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Արդեն տեղեկացրել ենք, որ նախագահի թեկնածու, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը չի օգտվի օրենքով իրեն տրված հնարավորությունից եւ չի դիմի Սահմանսդրական դատարան` ընտրությունները հետաձգելու պահանջով:
Yerkir.am-ը ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից հետաքրքվեց` իր համար սպասելի՞ էր Հայրիկյանի նման որոշումը: Այդ պահին ՀՅԴ-ական պատգամավորի կողքով անցնում էր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, եւ Վարդանյանն արձագանքեց, որ շատ սպասելի էր ինչպես իր, այնպես էլ Գալուստ Սահակյանի համար:
Ուշագրավ է, բայց Գալուստ Սահակյանն անգամ չփորձեց հերքել ՀՅԴ-ական պատգամավորի դիտարկումը:
Հարցին, թե` քարոզարշավի չհետաձգումը չի՞ անդրադառնա միջազգային հանրության կողմից տրվելիք գնահատականի վրա, Վարդանյանը պատասխանեց, որ ինքը երբեք չափից ավելի չի կարեւորել միջազգային կառույցների գնահատականները: «Այդ գնահատականները ելնում են իրենց շահերից, նպատակահարմարությունից: Բայց կմնա մի բան, պատմության մեջ կգրվի, որ քարոզարշավի ընթացքում թեկնածուներից մեկի դեմ հետաքրքիր, տարօրինակ մահափորձ է իրականացվել»,- նշեց ՀՅԴ պատգամավորը: